ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պատերազմը ՀՀ-ին է հայտարարվել

Պատերազմը ՀՀ-ին է հայտարարվել
20.09.2023 | 12:40

Ադրբեջանը պաշտոնապես պատերազմ է հայտարարել Արցախում։

Ընդ որում, այդ պատերազմի պատճառը, ըստ Ադրբեջանի, Հայաստանի զինված ուժերի, հենց իրենց հնարած, առկայության պատճառով է։

Փաստացի՝ այդ պատերազմը ՀՀ-ին է հայտարարվել։

Բայց, անկախ ամեն ինչից, Հայաստանը, որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, պատասխանատվություն ունի Արցախի անվտանգության հարցում։

Եթե Հայաստանն ի վիճակի չէ միջազգային գործընկերների օգնությամբ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները, մնում է ռազմական օժանդակություն տրամադրել Արցախին, որովհետև հաջորդ հարվածը լինելու է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։

Շեշտում եմ` Արցախից հետո Ադրբեջանը հարվածելու է ՀՀ տարածքին, ուստի Բանակը պետք է ռազմական գործողությունները կասեցնի ո՛չ թե ՀՀ սահմանին հարվածից հետո, այլ՝ թշնամու տարածքում, ինչն օժանդակություն կլինի նաև Արցախին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ